Էրդողանի նշանակումը՝ դժգոհությունների առիթ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակում է արել, որը դուր չի եկել հանրությոնը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը ստորագրել է որոշում մորաքրոջ որդուն՝ Իբրահիմ Էրին կրթության փոխնախարար նշանակելու մասին: Սոցցանցերում այս նշանակման առնչությամբ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել: Մի շարք օգտատերեր դժգոհել են, որ Էրդողանն իր ընտանիքի բոլոր անդամներին պաշտոններում է նշանակում:
