Պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան. Դավիթ Տոնցոյան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան:Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն ասել է. «Ես բացի հայտարարություն անելուց, հիմք ունեմ մեր զինված ուժերի ոգու եւ պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետը և պաշտպանության նախարարը հայտարարում են, մենք անելու ենք դա»:
