Վարչապետի հորդորը աղջիկներին
Շրջանավարտների մեջ մենք տեսանք կանայք կային, ես ուզում եմ հատուկ ընդգծել այդ հանգամանքը, քաջալերել մեր աղջիկներին, որ նրանք մտածեն բարձրագույն կրթություն ստանալու այս տարբերակի մասին: Այս մասին, հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս ընտրության համար և ուզում եմ մյուսներին քաջալերել այսպիսի ընտրություն կատարելու հարցում»,-ընդգծեց Փաշինյանը:
