Հունաստանում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի
Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց շարքում նաև մեծ թվով երեխաներ կան: Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ վիրավոր է 164 մեծահասակ և 23 երեխա:

