Ադրբեջանը կազմակերպում է իր սեփական սփյուռքը՝ հայկական սփյուռքի հետ մրցակցելու համար. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր  www.TheCaliforniaCourier.com  Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին, այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը ձևավորելու համար՝ որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ: Զարմանալիորեն, մինչ Հայաստանի կառավարությունը ծրագրեր է մշակում արտերկրից հայերի հայրենադարձության համար, Ադրբեջանը փորձում է ճիշտ հակառակն անել՝ խրախուսելով ադրբեջանցիների տեղափոխումը նախկին խորհրդային երկրներ, Եվրոպա և Միացյալ Նահանգներ՝ իր սփյուռքն ընդլայնելու համար… Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը վերջերս հայտարարել է, որ «համակարգող կենտրոնների ստեղծումը աշխարհի ադրբեջանցիների համար շարունակվում է և դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնահերթություններից է… Ադրբեջանի պետությունը հսկայական  ֆինանսական պայմաններ է ստեղծել դրա համար: Նախագահի հրահանգով, մենք աջակցում ենք մեր սփյուռքյան կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Այս գործունեության շնորհիվ, ադրբեջանական սփյուռքը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանում է հայկական լոբբիին, այլև երբեմն  հաղթում է նրանց»: Անցյալ տարի Բաքվի պետական համալսարանի շրջանավարտ Սերգեյ Ռումյանցևը հոդված հրապարակեց OpenDemocracy.net կայքում՝ «Կեցցե ադրբեջանական սփյուռքը» վերնագրով, նշելով, որ «Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի զորաշարժի ենթարկի կամ նույնիսկ ստեղծի համաշխարհային ադրբեջանական սփյուռք»: Ադրբեջանական սփյուռքի հիմնական նպատակն է՝ հակազդել հայերին Արցախյան հակամարտության մեջ: Ադրբեջանի ղեկավարները հայկական սփյուռքը դիտարկում են «որպես չափազանց ազդեցիկ և խիստ համախմբված», ուստի «Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխող վարչակարգի համար սփյուռքը հանդիսանում է քաղաքական լոբբիի հոմանիշ արտասահմանում»: Ադրբեջանցիները հայկական սփյուռքի մասին այնպիսի չափազանցված տեսակետ ունեն, որ երբ անցյալ տարի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց չեղյալ համարել համառուսաստանյան ադրբեջանական համագումարի գրանցումը, «շատ [ադրբեջանցի] մեկնաբաններ շտապեցին եզրակացություններ անել հայկական դավադրությունների և խարդավանքների մասին», գրել է Ռումյանցևը: Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական կազմակերպությունը խախտել էր ռուսական օրենքները: Հայերը ոչ մի կապ չունեին դրա փակման հետ: Ադրբեջանի իշխանությունները այնքան էին տպավորվել հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությամբ, որ 2000-ականների սկզբին նրանք «այս նախագծում ներդրել էին մեծ թվով ֆինանսական և խորհրդանշական կապիտալ: Նրանք փորձել էին հնարավորինս արագ հնարել իրենց երևակայած սփյուռքը», ըստ Ռումյանցևի: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահի հայրը, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էր 1970-80-ականներին: Նա կազմակերպեց բազմաթիվ ադրբեջանցի ուսանողների կրթությունը Խորհրդային Միության զանազան համալսարաններում և խրախուսեց ադրբեջանցիների տեղափոխությունը դեպի տարբեր խորհրդային հանրապետություններ… Մինչ 2016 թ. մարտի 16-ին Ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային կոնգրեսի անցկացումը, «արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն նկարահանել էր վավերագրական ֆիլմ՝ «մենք 50 միլիոնանոց ազգ ենք» վերնագրով», գրել է Ռումյանցևը: Կոմիտեն հայտարարել է, որ 10 միլիոն ադրբեջանցիներ ապրում են աշխարհի մոտ 70 երկրներում: Ռումյանցևը համոզված է, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիները ամրակուռ խումբ չեն. զգալի տարբերություն կա ադրբեջանցի գաղթականների շրջանում. «ադրբեջանական սփյուռքի ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է ադրբեջանցի գործարարների և նրանց ընտանիքի անդամների բավականին նեղ շրջանակով»: Ռումյանցևը պատմել է արտերկրում ադրբեջանցիների կազմակերպչական ջանքերի սկզբնավորման մասին. «2001 թ. նոյեմբերին Բաքվում Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ անցկացվեց Ադրբեջանցիների համաշխարհային հիմնադիր համագումարը: Հաջորդ տարի ստեղծվեց արտասահմանում ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն, որի մշտական ղեկավար նշանակվեց Նազիմ Իբրահիմովը: Նրա առաջին ժողովը հանգեցրեց ևս մեկ մարմնի՝ «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծմանը, իհարկե համաադրբեջանական նախագահ Հեյդար Ալիևի գլխավորությամբ: Հետագայում սփյուռքի կառուցման հաջողությունը չափվում էր նրանով, թե ինչքան կազմակերպություններ գոյություն ունեն և ինչպես միավորել դրանք մեկ կառույցում»: Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բաղկացած է տեղական/տարածաշրջանային մարմիններից, այնուհետև ադրբեջանական կազմակերպությունները տարբեր երկրներում և, վերջապես, Համաշխարհային կոնգրեսը, որն իր հրամաններն ստանում է անմիջապես Ադրբեջանի կառավարությունից: Նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ հայտարարել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վերջին համաժողովի մասնակիցներին. «Եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 336 սփյուռքյան կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը հասնում է 416-ի»: 2015 թ. չորրորդ Համաշխարհային կոնգրեսում պատվիրակները հայտարարեցին, որ գոյություն ունի նման 462 կազմակերպություն»: Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն ադրբեջացիների մասնակցությամբ մի քանի միջոցառումներն ամբողջ աշխարհում ներկայացնում են չափազանցված ձևով, կարծես թե մեծ թվով ադրբեջանցիներ են ընդգրկված ադրբեջանամետ գործունեության մեջ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում՝ ի աջակցություն Ալիևի վարչակարգի։ Օրինակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2006 թ. այցելեց Բեռլին, քիչ թվով ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրեցին և հետևյալ ուղերձը հղեցին նախագահ Ալիևին. «Պարոն Նախագահ, Դուք վայելում եք  ամբողջ աշխարհի ադրբեջանցիների աջակցությունը…»։ Ռումյանցևն իր հոդվածն ավարտում է, նշելով, որ ադրբեջանական սփյուռքը չի կարող համեմատվել հայերի, հրեաների և հույների դասական սփյուռքների հետ։ Արտերկրում ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը «գոյություն ունի միայն թղթի վրա»։ Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հաստատվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցանկի առաջին 15 թեկնածուները Մերցն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հրադադարը Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել Իսրայելի դեսպանն ԱԳՆ է կանչվել Լիբանանում իտալացի խաղաղապահների ուղղությամբ կրակոցներից հետո Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը. ամերիկյան լրատվամիջոցներ Ինձնից լավ ոչ ոք չգիտի այն բարդությունները, որոնք կապված են եվրոպական շուկայի հետ. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի քաղաքականությունը քանդում է գյուղացիների բարեկեցությունը․ Ռոբերտ Քոչարյան Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am