ՔՊ վարչության նիստն ավարտվեց. ինչ են որոշել
ՔՊ վարչության նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:
