Թուրք այլախոհը կեղծ անձնագրով հատել է Հայաստանի սահմանը

2018 թ.-ի հուլիսի 20-ին ՀՔԱՎ (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) են դիմել Թուրքիայի ներկայացուցիչները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:  Ըստ  տեղեկությունների՝ Ջևրիյե Օքույուջուն նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արևմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, և ըստ ՀՔԱՎ-ին հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա: Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար և ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների: Ջևրիյե Օքույուջուն քուրդ ակտիվիստ է, քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ և իշխող կուսակցության ընդդիմադիր, որն արտահայտել է իր քաղաքական հայացքները: ՀՔԱՎ-ը տարածած հայտարորությամբ, նրանք կոչ են անում, որ Ջևրիյե Օքույուջուն  ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր քաղաքական և այլ հայացքները: Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՔԱՎ-ը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ կասեցնել Ջևրիյե Օքույուջուին Թուրքիա արտահանձնելու գործընթացը և ապահովել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից երրորդ երկիր:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին «Օգոստոսի 22-ին Նիկոլը գնում է Սևանին վերջին հրաժեշտը տալու» (video) Նիկոլն Ալենից վախեցա՞վ, թե՞․․․ ի՞նչ կանի ամբիցիոզ Ալեն Սիմոնյանը (video) «Նիկոլ Փաշինյանն Ալենին տեղն է դրել․․․»․ Վահե Մովսիսյան (video) «Աննա Վարդապետյան, կաշառքո՞վ ես սպանություններ կոծկում»․ Ռուզան Ադանալյան (video) Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am