«Բանակում մահվան դեպքերը շուրջ 40 տոկոսով նվազել են, թվեր չեմ կարող հրապարակել»,- Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հավելելով, որ ամեն ինչ արվում է միջանձնային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող դեպքերը բացառելու համար:
Նա նաեւ խոսեց առաջնագծում կատարվող ինժեներական աշխատանքների ու դիրքերի բարեկարգման մասին՝ հատկապես ապրիլյան ռազմական բախումներից հետո։
«Ապրիլյան պատերազմից առաջ էլ են աշխատանքներ տարվել դիրքերում կահավորման ուղղությամբ»,- ասաց նա։
«Միգուցե բավարար չեն, պարզապես ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ պետք է տարվեն։ 2015 թվականից, ինչ ես եկել եմ պաշտպանության նախարար, կահավորման աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց Լեւոն Մնացականյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը