Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Այսօր՝ ժամը 12-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստ՝ օրակարգում 8 հարցով, սակայն «ամենակարևորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։Ավագանին միաձայն զրկեց Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Հիշեցնենք,որ ավագանու 14 անդամն էլ գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի թիմի անդամներն են:
