Հունաստանում մոլեգնած հրդեհի հետևանքով զոհերի թվում հայեր կա՞ն
Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը: «ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»,-նշվում է դասպանատան տարածած հայտարարության մեջ:
