Երեկ հարձակում է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ըստ նախնական տվյալների՝ երեք զինված անձիք առավոտյան մտել են Էրբիլի նահանգային ադմինիստրացիայի շենք և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին: Քրդստանի անվտանգության ուժերն օրվա ողջ ընթացքում իրականացրել են գործողություններ, որի հետևանքով զոհվել են երեք զինված անձիք, որոնցից երկուսը 16 տարեկան էին, իսկ մեկը՝ 18: Գործողությունների ընթացքում զոհվել են նաև պատանդ վերցված քաղաքացիներ, նորից ըստ նախնական տվյալների՝ յոթ հոգի: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Խոսվում է, որ զինված խումբը ուղղորդվել է ԻՊ-ի կողմից:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը