ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիայի սահմանապահական վարչության աշխատակիցները Ռազմավրացական ճանապարհին թուրքական ապրանքով 12 «Գազել» ավտոմեքենա են հայտնաբերել:
Սահմանապահական վարչությունից հայտնել են, որ տերերն արգելված բանջարեղենով եւ մրգերով մեքենաները թողել են` վախենալով Վերին Լարս անցակետի մաքսատանը ստուգման միջոցառումների ակտիվացումից: Լքված մեքենաների պատճառով թունելում տրանսպորտի շարժումը սահմանափակվել էր, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Վարչության ղեկավարությունը կարգադրել է լքված մեքենաները հասցնել Վերին Լարսի անցակետ եւ օրինախախտներին վարչական պատասխանատվության ենթարկել: Չի ճշտվում, թե արդյոք ձերբակալվել են մեքենաների տերերը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը