«Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը». Դավիթ Տոնոյան

Տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի կողմից հետագա հարձակումների անսպասելիության գործոնը: Այս մասին «EaDaily»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասել է, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից շատ հետևություններ է արել: «2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,- ասել է Տոնոյանը: Պաշտպանության նախարարի խոսքով` ապրիլյան պատերազմից հետևություններ անել պետք է, սակայն այն պետք չէ թողնել հայկական կողմի ռազմական մտքի էպիկենտրոնում: «Ռազմագիտության պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նույնիսկ ամենափորձառու հրամանատարները և բանակները սխալներ են գործել հաջորդ պատերազմներին պատրաստվելիս` նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա հիմնվելով: Այսպիսով, մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը»,- նշել է պաշտպանության նախարարը: Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժություններում ցուցադրված զինտեխնիկան պաշտպանության նախարարին մտահոգել է, սակայն ավելի շատ անհանգստացրել է այն հանգամանքը, թե որտեղից և ինչ պայմաններում են դրանք ձեռք բերվել: «Ի վերջո, Ադրբեջանի գործն է, որ այդքան անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, որոնք կարող են քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, Բաքուն ուղղում է հարձակման համար համակարգեր ձեռք բերելուն: Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, և այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում: Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռք բերման աղբյուրները: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը»,- ասել է Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը այս հարցի վրա է հրավիրում Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների ուշադրությունը: «Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են Արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակում գործելու համար տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում` ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,- նշել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է վերջերս ռուսական ԶԼՄ-ների և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից բարձրաձայնվող այն հարցին, թե Հայաստանը պատրաստվում է ռուսական «SU-30SM» մոդելի կործանիչներ ձեռք բերել, ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս պահին գնման համար տարբեր մոդելներ են դիտարկում, բայց երկնքում գերիշխող դիրք զբաղեցնելու անհրաժեշտություն կա: «Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է համարվել: Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար»,- ասել է նախարարը: Դավիթ Տոնոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հայկական կողմը ծրագրում է ոչ թե հատուկ զարգացնել կործանիչ ավիացիան, այլև բազմաֆունկցիոնալ ռազմաօդային ուժերը, որպեսզի դրանք հնարավոր լինի կիրառել համալիր խնդիրներ լուծելիս:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video) ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին Ինչպես Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին նիստերի դահլիճում (video) Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video) Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP Հիմա Լուլունա, սպասե՛ք՝ հաջորդը Փաշինյանին չեն թողնելու մտնի Ռուսաստան․ քաղաքացի (video) Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի. Ազատություն Աներորդուս բիզնեսն են ուզում փակել, իրենց գործողություններն անօրինական են․ Մեսրոպ Մանուկյան Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Ծառուկյանի գործով Փաշինյանենք իրենց մեջտեղից ճղում են, բայց բացահայտվել է արդեն, որ․․․ Արման Աբովյան (video) Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով հակաքրիստոնեական արշա՞վ. Լարիսա Ալավերդյան Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am