«Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու». քաղաքագետ՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին

«Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։  Սա շատ փոքր իրադարձություն է։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու։ Սրանցից խուսափել չի կարելի»,- Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ « Ռուսաստանի հետ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա, կապերը կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չազդեց անգամ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Փանիկում տեղի ունեցածը չափազանց փոքր միջադեպ է, նման միջադեպեր եղել և լինելու են, դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն  ՀՀ վարչապետը պետք է ինչ-որ կերպ պատասխանի երկրում շարունակվող դիսկուրսներին:Յուրաքանչյուր իրադարձություն խուճապային կերպով ընդունելը հատուկ է հայկակական հասարակական, քաղաքական շրջանակներին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջադեպի ուռճացման հետևում կանգնած են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: «Նման միջադեպերը փորձության են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները, այլ բան է, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորել են փորձություններին:Այդ հարաբերությունները ենթարկվել են ավելի հզոր հարվածների, ինչպես օրինակ Պերմյակովի գործը, 2016 թվականի քառօրյա էսկալացիան: Խնդիրներ իրականում կան, սակայն կա նաև բավական բարձր մակարդակի ռազմական փոխգործակցություն: Համագործակցությունը կշարունակվի, այն ավելի կընդլայնվի և կկատարելագործվի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետն անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ և Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում կլինի հերթական իշխանափոխությունը. հանրապետականներն իրենց ունեցած դիրքը կփոխանցեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ «Երևանը Հայաստանի 1/3-րդն է, և այստեղ իշխանություն ունենալը շատ լուրջ առաջնահերթություն է ցանկացած քաղաքական ուժի համար։ Չեմ հավատում, թե ընտրություններից հետո ավագանին գլխավորողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն լինի Հայաստանի այսօրվա իշխանությունից»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված ևս նույն տեսակետն ունի։ Իսկ թե ինչ ձևաչափով Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրություններին, Իսկանդարյանի խոսքով՝ կախված է հենց իր ցանկությունից։ «ՔՊ-ից բացի մյուս երկու կուսակցություններին ձեռնտու է ընտրություններին դաշինքով մասնակցելը, որովհետև այդպես մեծ կլինի հավանականությունը, որ իրենք ԱԺ-ում կհայտնվեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ինչ-որ մեկին իր հետ տանել խորհրդարան՝ հետագայում կոալիցիոն գործընկեր ունենալու համար»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը վստահ է՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան հեղափոխական էյֆորիայի ներքո գործող իշխանություններն ավելի մեծ հաջողություններ կունենան։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am