Հինգշաբթի Վճռաբեկ դատարանի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտապնություն Արթուր Մովսիսյանի: «Ժիրայր Սեֆիլյանի դեմ կազմված շինծու գործի շրջանակներում, աջակցության մեջ մեղադրվող Արթուր Մովսիսյանը գտնվում է անազատության մեջ: Այս գործով մեղադրվող բոլոր անձինք ազատ են արձակվել, բացի Արթուր Մովսիսյանից: Վճռաբեկ դատարանը չի փոխում Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը:
Ըստ էության դատաիրավական համակարգը հրաժարվում է բարեփոխումների ենթարկվել և մարդիկ շարունակում են բանտերում մնալ իրենց քաղաքական հայացքների համար։ Այս արատավոր երևույթն ակնառու դրսևորվեց Արթուրի խափանման միջոցի փոփոխման համար նախաձեռնված նախորդ բողոքի ցույցի ժամանակ, երբ պատկան մարմինները չցանկացան իջնել իրենց բարձր աթոռներից և լսել քաղաքացիների բարձացրած հարցի էությունը։
Քաղաքացիներին արհամարհող պետական ինստիտուտներ չպետք է գոյություն ունենան մեր երկրում, ինչպես չպետք է գոյություն ունենան քաղաքական հայացքների համար բանտարկված մարդիք։
Հինգշաբթի օրը 26.07.2018թ ժամը 9:30, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող Վճռաբեկ դատարանի դիմաց (գլխավոր դատախազության շենքի հետևի մասում) տեղի կունենա բողոքի ակցիա ի պաշտպանություն Արթուր Մովսիսյանի: Բոլոր մտահոգ ու սրտացավ քաղաքացիներին հորդորում ենք մասնակցել բողոքի ցույցին ու պահանջել անմեղ մարդու խափանման միջոցի փոփոխությունը»,- նշված է հայտարարության տեքստում։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը