Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է.Lenta.ru

Հայաստանում իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո սկսվեցին քրեական հեղինակությունների շրջանում հետախուզությունները, գրում է Lenta.ru-ն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին, և ուղիղ 10 օր անց ոստիկաններն այցելեցին «օրենքով գողերին» և կանչեցին զրույցի: Զրույցների բովանդակությունը, ինչպես նշում է կայքը, հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, «օրենքով գողերին» բացատրել են, որ նոր Հայաստանում պետք է հաշվի առնեն քրեական, այլ ոչ թե գողական օրենսգիրքը: Մի քանի օր անց «սխոդկա» տեղի ունեցավ: Ամենայն հավանականությամբ, զրույցները պատշաճ արդյունք չտվեցին. հունիսի 20-ին ոստիկանությունը կրկին «բարեկիրթ այցեր» կազմակերպեց քրեական հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Այցելեցին Անդրանիկ Սողոյանին (Զապ Լենինականսկի), Նորայր Փիլոյանին (Քոնչո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանին (Անդո Խրոմոյ), Ալեքսանդր Մակարյանին (Ալո) և այլոց: Ոստիկանությունը կրկին տեսանյութ հրապարակեց, որտեղ «օրենքով գողերին» կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել: Խուզարկությունների արդյունքով մի քանի հեղինակության ձերբակալեցին: Ոմանց մոտ հայտնաբերեցին զենք, ոմանց մոտ՝ թմրանյութ, ոմանց մոտ էլ՝ դեղամիջոց: Երկուսին թմրանյութ պահելու համար մեղադրանք է առաջադրվել՝ Անդո Խրոմոյին և Ալոյին: ««Օրենքով գող» կար գրեթե ամեն բակում». այսպես էր Երևանը բնութագրում գրող, քրեագետ Լևոն Սողոմոնյանը: Դրանք 1930-1940-ական թվականներն էին: Իսկ նախորդ դարի վերջին և այս դարի սկզբին երևանյան գողական աշխարհում մնացել էին Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո Մայիս), Վարդգես Ասլանյանը (Ցիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) և ևս մի քանիսը: Այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր-Պետրոսյանն է՝ Վանիկը, սակայն գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի է: Այսպիսով, վերջին տարիների ընթացքում Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ. եկան համեմատաբար երիտասարդները, սակայն նրանք չունեին այն ազդեցությունը, որն ունեին իրենց նախորդողները: Ներկայի հայաստանյան «օրենքով գողերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հյուսիսցիներ և երևանցիներ: Առաջինը՝ հյուսիսցիները, հիմնականում Գյումրիից են (նախկին անվանումը՝ Լենինական), և հենց նրանց առաջնորդն է Զապը: Այց ցուցակում են նաև Արտեմ Ղազարյանը (լենինականցի Արտեմ), Սուրեն Ավետիսյանը (լենինականցի Սուրո), ինչպես նաև Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ): Չնայած նման բաժանմանը՝ այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ «օրենքով գողերն» աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է, և հարցերը լուծվում են Հայաստան գործուղղված երկու «օրենքով գողերի» հետ՝ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բարեկամ Մերաբ Քալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Շամազաշվիլիի (Կոբա Ռուստավսկի) հետ: Կայքն ընդգծում է, որ Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: «Օրենքով գողերին» տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նա հանդիսանում է ներկայի Հայաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողը»: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին «Պետական օրենքով գող»: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից: Չնայած «օրենքով գողերն» արդեն նախկին ազդեցությունը չունեն՝ հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ «օրենքով գողերի» «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆը: Վերջինն «օրենքով գող» է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության «օրենքով գող» էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993թ.-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին «օրենքով գողեր» եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող «օրենքով գող» Հայաստանում այլևս չի եղել: «Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պետք է իմանալ, թե ինչ է եղել դրանից առաջ»,- գրում է կայքը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «օրենքով գողերին» դիտարկում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես լծակ, որը թույլ էր տալիս հարցեր լուծել: Նախկինում ամեն «օրենքով գող» իր հովանավորն ուներ: Օրինակ՝ Անդո Խրոմոյը սերտ կապեր ուներ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Սակայն այժմ այդպես չէ. Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հայտարարեց, որ այդ համակարգն այլևս պետք չէ: Lenta.ru-ի զրուցակիցը՝ գողական աշխարհի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, մի արտահայտություն է արել. «Դու գրում ես «օրենքով գողերի» կյանքի մասին, սակայն գլխավոր գողի անունը չես տալիս: Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա է ամեն ինչ որոշում, ինչպես ասի, այնպես էլ կանենք»: mamul.am

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am