Հարգելի որոշ ֆեյսբուքահայեր, ձեզ, իրո՞ք, թվում է, թե հեղափոխության նպատակը էն էր, որ այսուհետ մամուլը գրի այն, ինչ դուք ուզում եք կարդալ, քլնգի այն մարդկանց, որոնք ձեր կարծիքով հավերժ պիտի քլնգվեն, մեծարի նրանց, որոնք մինչեւ կյանքի վերջ պիտի մեծարվեն անկախ ամեն ինչից...
Դուք, իրո՞ք, կարծում եք, որ առանձին վերցրած լրատվամիջոցը շատ լավն էր ու օբյեկտիվ, երբ ապատեղեկատվություն ու սուտ էր տարածում մեր կողմից արդարացիորեն չսիրված (հաճախ, ատելի) կոռումպացված ու անբան չինովնիկի մասին, ու շատ վատն ու ծախված դարձավ, երբ նույն տեսակի ապատեղեկատվություն ու սուտ է տարածում մեր կողմից արդարացիորեն սիրված (հաճախ, պաշտելի) պետական այրի մասին:
Եթե շարունակեք, այդպես պատկերացնել մամուլի լավն ու վատը, այն կմնա նույն ողբալի վիճակում: Հենց ձեւավորվի հանրային այն պատվերը, որը կմերժի սուտն ու ապատեղեկատվությունը, անկախ այդ ստի հասցեատերից, այն ժամանակ կարող ենք անկնկալել մամուլի դանդաղ առողջացումը:
Ասածս է՝ մի քաջալերեք տպագիր կամ էլեկտրոնային ֆեյքերին, եթե նրանց բացահայտ կեղծիքը նույնիսկ շատ է ձեր սրտով:
Այս մասին իր էջում գրել է հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը