«ՀՀ-ում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որեւէ քրեական գործի քննության համար չկա որեւէ սահմանափակում. մենք չենք ունենալու որեւէ գործ, որը քաղաքական պատճառներով կանգնեցվի, բայց նաեւ չենք ունենալու քրեական գործ, որի քննիչի դերում հայտնվի վարչապետը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին ասել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է եւ հետքերը բերում են ԱԺ՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին:
«Գեորգի Ավետիսյանի նշանակումը վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ, եթե նայենք, թե ով, երբ, ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո եւ համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը