Օտար թշնամիների, հայամետ ուժերի «մեղքը». Ալիևի ոտքերի տակից «հողը» փախչում է

Ադրբեջանում լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանցի իրավապահները կիրակի օրը լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Սումգայիթ քաղաքում, որի նպատակը, ըստ իրավապահների, «կրոնական ծայրահեղականների և նրանց աջակցող արմատական ընդդիմության ներկայացուցիչների հայտնաբերումն էր»: «Թուրան» գործակալության տվյալներով՝ կիրակնօրյա գործողությունների ընթացում Սումգայիթում առնվազն ընթացքում 18 մարդ է ձերբակալվել: Իրադրությունը Սումգայիթում սրվեց, երբ սոցիալական ցանցերում սկսեցին քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքի գործողություն կազմակերպելու կոչեր հնչել: Ադրբեջանի ոստիկանությունը արգելափակել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, քաղաքապետարանի շենքի մերձակայքում զրահատեխնիկա էր տեղակայվել: «Տեղական իշխանությունները հրահանգել էին դադարեցնել խանութների և սրճարանների աշխատանքը` մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով», հաղորդում էր «Թուրան» գործակալությունը: Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող պաշտոնական լրատվամիջոցները վերածվել են հարթակի, որից տարատեսակ փորձագետներ ու քաղաքագետներ կիսվում են Գյանջայում հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների բացահայտումներով: Ով չի զլանում՝ հայտարարում է, որ այդ բողոքի ակցիաները օտարերկրյա թշնամիների, հայամետ ուժերի և ծայրահեղական ընդդիմության ձեռքի գործն է, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում բախումները սկիզբ առան հուլիսի 10-ի երեկոյան: Այդ օրը մոտ 200 մարդ էր հավաքվել Գյանջայի կենտրոնական հրապարակում` քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովին աջակցություն հայտնելու նպատակով: Վելիևի դեմ մահափորձ էր իրականացվել հուլիսի 3-ին, նա և թիկնապահը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, որոնց ժամանակ սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան: «Թուրան» անկախ պարբերականը փոխանցում է, որ ամենաբարձր մակարդակներով հնչում են տեղի ունեցածի ամենաանհավանական պատճառներ ու մեղավորներ, սակայն հիմնականում՝ առանց ապացույցների: Ինչպես գրում է լրատվամիջոցը, պետական կառույց հանդիսացող Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլատուր Ամաշովը, օրինակ, հայտարարել է, որ Գյանջայի իրադարձությունները «թշնամու» պատասխանն էր Հայաստանը շրջանցող TANAP գազատարին: Ոմանք պնդում են, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են կրոնական ծայրահեղականները, ովքեր ուղղորդվում են արտերկրից: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը մեղադրանքների սլաքն ուղղել է բարեկամ Ռուսաստանի կողմը, սակայն չի հիմնավորել, թե Մոսկվայի ինչին էր պետք Գյանջայում քաոս առաջացնելը: Մինչդեռ, ինչպես նկատում է «Թուրան»-ը, Ադրբեջանի պատկան մարմինները լուռ են և չեն շտապում ներկայացնել Գյանջայի իրադարձությունների հետ կապված ապացույցներ: Փոխարենը՝ երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել: Ի դեպ, Սումգայիթում ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի օրը ամբողջությամբ փակել էին քաղաքային վարչակազմի դիմացի հրապարակը, որտեղ նաև ռազմական տեխնիկա է տեղակայվել: «Թուրան»-ի փոխանցմամբ, այստեղ իշխանությունները սրճարանների և խանութների սեփականատերերին հրամայել են ժամանակավորապես փակել օբյեկտները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Ակնհայտ է, որ իրավիճակն Ադրբեջանում լարված է, որքան էլ իշխանությունները ցույց տան, թե վերահսկում են իրավիճակը: Միայն այն ձգումը, որ ամեն գնով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին մի քանի օրերի իրադարձությունները փորձ է արվում «դրսի ուժերի» վրա բարդել, անգամ հայկական հետքեր գտնել, փաստում է այն մասին, որ Ալիևի համար աննախադեպ իրավիճակ է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am