Ռուսաստանը սպառնում է, իսկ ում է պետք Սասնա Ծռերին ներսից պառակտումը

Նիկոլ Փաշինյանի ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց անմիջապես հետո Ռուսաստանն անցել է գրոհի եւ Հայաստանի նկատմամբ բանեցնում է նույն՝ շանտաժի ձեռագիրը: Արդեն մի քանի օր է Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ արհամարհելով տեղացիների կամքը զորավարժություններ են անցկացնում, ինչը խուճապ է առաջացրել գյուղում: Զորավարժություններից անտեղյակ գյուղացիները սարսափար են եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում: Ավելի ուշ է պարզվել, որ փամփուշտներն ու պայթուցիները եղել են ուսումնական, ոչ թե մարտական: Փանիկցիները ռուս հրամանատարից պահանջել են բացատրել, թե ինչ հրամանի հիման վրա են առանց նախազգուշացման զորավարժանք անցկացրել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանն ահազանգել է ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն: Լրատվամիջոցներին տվազ հարցազրույցներում Մակեյանն ասել է, որ կրակոցների ու պայթյունների ձայներից անգամ երեխաներ են ուշագնաց եղել: Այդ ձայները նույնիսկ հարևան համայնքներում են լսվել: Բնակիչներն այդ ամենը տեսանկարահանել են ու համացանցի միջոցով տարածել: Եւ միայն երկու օր հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի Ազատության հետ զրույցում ասել է.«Զինավարժություններն իրականացվել են ռազմաբազայի զինվորական պատրաստականության բարձրացման շրջանակներում, այդ թվում՝ բազայի առջև դրված մարտական խնդիրների կատարման նպատակով: Իսկ թե ինչն է սխալ եղել, կրկնում եմ՝ արդյունքների մասին տեղյակ կպահենք»:Պալյուխովիչին առավոտյան ընդունել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ռուս սպան ներողություն է խնդրել ու հավաստիացրել, որ այլևս նման բան չի կրկնվի: «Ասացին, որ ֆորսմաժորային իրավիճակ է եղել, ինչ-որ հրաման չի եղել, անկազմակերպ է եղել, որի համար ներողություն խնդրեցին»,- պատմել է մարզպետը: Համաձայնեք, որ ռուս սպայի բացատրությունը, որի մասին հայտնել է մարզպետը, ակնհայտ ցինիկ վերաբերմունք է Հայաստանի, հայ ժողովրդի եւ իշխանությունների համար: Խախտվել է միջպետական պայմանագրի դրույթները, համաձայն որի՝ նման զորավարժությունների մասին ռազմաբազայի ղեկավարությունը պարտավոր է զգուշացնել: Փորձագիտական շրջանակներում արդեն իսկ վերլուծություններ են հայտնվել, որ Ռուսաստանը ավանդույթի համաձայն որեւէ առանցքային հանդիպման ընթացքում կամ այդ առիթով իր վախերն է արտահայտում եւ հընթացս սպառնում Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններից մտքով հանկարծ չացնի արտաքին վեկտորը փոխելու մասին, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Փաշինյանի հաջողված այցից հետո այս պահվածքը միանգամայն սպասելի էր: Միայն թե մի տարբերությամբ, եթե հին Հայաստանում այդպիսի ջղաձգումները դրսեւորվում էին սահմանին կրակ բացելով, ապա հիմա դրանք ավելի ճակատային են դարձել եւ ռազմաբազան ասպատակում է հայաստանյան գյուղերում: Սա մի կողմից մեսիջ է նաեւ, որ այս անգամ ոճրագործությունը կարող է առավել մասշտաբային լինել, քան տարիներ առաջ Գյումրեցի Ավետիսյանների սպանդն էր Պերմյակովի կողմից իրականացված: Ի դեպ, Փանիկում տեղի ունեցածը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության ներքո է, ինչի մասին հայտնում են կառավարությունից: Այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական տիրույթում արշալույթները խաղաղ չեն, վկայում է մեկ այլ ոչ պակաս կարեւոր իրադարձություն, ինչպիսին Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունն է դատարանում: Նա խոսել է Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի մասին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար. Սմբատ Բարսեղյանին` երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրված: Եվ ահա այս առնչությամբ Պավլիկ Մանուկյանն ասել է. ««Բիլյանը և Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Եւ ինչու է Ծռերի մոտ այս խառնաշփոթը ստեղծվում, կամ ով եւ ինչ նպատակով է ստեղծում, պարզ կդառնա մոտ ապագայում, սակայն քաղաքագետ Հմայակ Հովյաննիսյանն արդեն գիտի դրա պատճառների մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառել է. <<Սասնա ծռերի դեմ լրատվամիջոցներում սկսված արշավանքը, ինչպես նաև Ծռերին գեբիստական մեթոդներով ներսից պառակտելու փորձերը, սկիզբ առան Լևոն Տեր-Պետրոսյան - Նիկոլ Փաշինյան հանդիպումից անմիջապես հետո: Եթե հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը բնութագրում էր ՙՙոչմիթիզհողականներին՚՚ որպես հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգի, որը պետք է հաղթահարել ժամանակին ՀԱԲ-ին վերացնելու վճռականությամբ, ապա հասկանալի է դառնում, թե ինչու արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիների շուրջ առաջին նախագահի կողմից նախաձեռնված այդ քննարկմանը հետևեցին լրատվամիջոցներում Սասնա ծռերի հասցեյով կոշտ քննադատություններ և դրանց զուգահեռ Ծռերին ներսից պառակտելու փորձեր: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան հիշեցնելու համար, որ Սերժ Սարգսյանն իշխանության հետ փոխանցել է ժամացույցով ական՝ ղարաբաղյան հիմնահարցը շուտափույթ կարգավորելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առջև ստանձնած պարտավորություն, և որ այդ պարտավորության կատարման ճանապարհին Սասնա ծռերը կարող են դառնալ անհաղթահարելի խոչընդոտ: Հիմա Վանեցյանի առջև այդ խոչընդոտը հաղթահարելու խնդիր է դրվել: Չէ՞ որ պետք է ճանապարհ բացել, որպեսզի Արևմուտքը մեզ փող տա, Ռուսաստանն ապահովի Վերին Լարսի և այլ կոմունիկացիաների անցանելիությունը, և ժամանակակից սերգոները լավ ապրեն..>>: Անի Սահակյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am