1 միլիարդ եվրո Փաշինյանի՞ն. իսկ ԱՄՆ-ը դեռ կսպասի

Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Հայաստանը բավականին խոշոր գումարի օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից, և այդ նպատակով այժմ մշակվում են համապատասխան ծրագրեր: Հարցին, թե ինչ գումարի մասին է խոսքը, Եղոյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ խոսքը բավականին սոլիդ գումարի մասին է, բայց կոնկրետ թիվ ասել չեմ կարող»: Փորձագետները խոսում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված «Մարշալի պլան» մասին: Եղոյանը չի մանրամասնել, թե ինչ գումարի մասին է խոսքը, միայն ասել է՝ «սոլիդ»․ - «Այդ առաջարկները արդեն գտնվում են ներկայացման փուլում, արդեն մշակվում են, և կարող եմ ընդհանուր գծերով ասել, որ դրանք հիմնականում վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին․․․ Ներկայացվելու են հստակ ծրագրեր, և հետագա ընթացքը արդեն կախված կլինի համատեղ աշխատանքից»: Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին: Բրյուսելյան այցի ընթացքում Նիկել Փաշինյանը ԵՄ ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Այցի ավարտին Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունից լսվում են դեռևս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Փաշինյանի հայտարարությանը, ինչպես հայտնի է արդեն իսկ արձագանքել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ասելով, թե երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ ԵՄ-ն «Մարշալի պլան» է նախապատրաստում Հայաստանի համար. «Թող կառավարությունը բերի էդ նոր ծրագիրը, ինչի մասին խոսում էր Պյոտր Սվիտալսկին, էդ նոր առաջարկները: Ինչքան ես հասկանում եմ, մեկ միլիարդ եվրոյի ծավալի ծրագիր մեր կառավարությունը կբերի»: Բոլորի համար պարզ է, որ սպասել նույնպիսի աջակցություն ԵՄ-ից, ինչպիսին է Վրաստանի, Ուկրաինայի դեպքում, սխալ է: Հայաստանը դեռ ներսում իրականացված բարեփոխումներ կարող է հավակնել լուրջ աջակցության: Երեկ, ի դեպ, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կոնկրետ ասել է, թե՝ «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»: «Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»: Բայց այնուամենայնիվ, Միլսի խոսքով՝ Հայաստանում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելը դեռ շատ վաղ է, թեև դեսպանը փոխանցել է, որ իրենք ԱՄՆ գործարար համայնքից բազմաթիվ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավորությունների վերաբերյալ, սակայն հնարավոր ներդրողները դեռ հետևում են, թե ինչ ընթացք է ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը․ - «Նրանք սպասում են տեսնելու, թե արդյոք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելուն, արդյոք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի և իրավունքի պահանջներին համապատասխան»: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնի համար կարևոր է լինելու, թե ինչպես է Փաշինյանի գլխավորած կառավարությունը լուծելու տնտեսական ոլորտում առկա խնդրահարույց հարցերը: Հիշեցնենք, մեկ կարևոր հանգամանք. շուրջ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում շուրջ 8 միլիարդ դոլար ներդրման ներուժ կա, սակայն դրա համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում: Վաշինգտոնից մեզ պարզ ասում են, որ ԱՄՆ-ից ներդրումների ծավալը մեծացնելու ամենամեծ խոչընդոտը կոռուպցիայի խնդիրն էր և գործարարների համար հավասար պայմանների ապահովման հարցը: ՄՆ կառավարական գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերն ասել է, որ Հայաստանին ուղղված օժանդակության ավելացման շուրջ քննարկումներ արդեն կան․ «Հայաստանի կառավարության որոշ ղեկավարներ այժմ ու հենց այսօր ԱՄՆ մայրաքաղաքում են, ու կարծում եմ, նրանք կունենան քննարկումներ այդ մասին: Կարծում եմ, դրա վերաբերյալ կհայտարարվի Վաշինգտոնից»: Նկատենք, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին տրամադրել է շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am