Կառավարության նիստին ներկա չէր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, թեև նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի արձանի բացմանը նա ակտիվորեն շփվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյո՞ք այսքանից հետո Արեյանը բոյկոտել է կառավարության նիստերը, թե ոչ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս առթիվ նշեց. «Նոր սահմանադրությամբ եթե քաղաքին վերաբերող հարցեր կան, քաղաքապետը կամ պաշտոնակատարը հրավիրվում են, եթե ոչ` ոչ»:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Կա կառավարության նիստի մասնակիցների հստակ ցանկ: Իսկ քաղաքապետը կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվում են նիստին` ըստ անհրաժեշտության»,-ասաց վարչապետի խոսնակը: Ստացվում է, կառավարության վերջին նիստին Արեյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար էլ նրան չեն հրավիրել: Ամեն դեպքում, կատարվածը խորհրդանշական էր:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը