Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վստահ եմ, որ ազգային ու պետական հարցերի շուրջ, անկախ կուսակցական, անձնական, գաղափարական տարաձայնություններից, ներկա և նախկին ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հանդիպման համար շատ բան գալիս է ներկա ղեկավարից։
«Ներկա ղեկավարը պետք է ունենա ավելի բարձր քաղաքական կամք, ավելի բարձր հանդուրժողականություն՝ անկախ իր անձից։ Ինքը պետք է քայլը կատարի», - ասաց Է.Շարմազանովը։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը բոլորին իր նախագահության տարիներին հրավիրում էր անկախության տոնին։
«Ճիշտ է, չէին գալիս կամ գալիս էին, կամ մեկն ասում էր Հայաստանում չեմ, մյուսն ասում էր հարմար չեմ գտնում, բայց ամենափառավոր տեսարանը կլինի, երբ որ մի օր եռագույնի տակ միասին նստած տեսնենք մեր Հայաստանի բոլոր ղեկավարներին», - նշեց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծեց՝ կարևորագույն հարցերի շուրջ միշտ էլ քաղաքական կոնսուլտացիաները անհրաժեշտ են։
«Որովհետև կա պետության շահ, ամեն ինչում պետք է լինի պետական շահի գերակայություն։ Եվ եթե կարիքը լինի՝ պետք է բոլորն էլ բոլորի հետ հանդիպեն», - ասաց Է. Շարմազանովը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը