Զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը
«Անկեղծ ասած՝ այն ամենն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման, քան թավշյա հեղափոխության: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արվում զարգացման ռելսերից վաղուց դուրս մնացած երկիրը նորից հունի մեջ գցել, այլ ՀՀԿ–ՔՊ ինվենտարիզացիայի միջոցով ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալ: Մյուս կողմից՝ ականատես ենք, ոչ թե գաղափարական հենքի վրա հիմնված արժեհամակարգային փոփոխության, այլ առանց հստակ հիմքերի, պարզ տեղափոխությունների շքերթի: Հակառակ դեպքում ԵԿՄ-ն իրեն փրկելու համար չէր առաջարկի Արամ Զ. Սարգսյանին ղեկավարել այն, փորձ չէր արվի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել ուժային կառույցի ղեկավարով և այլն: Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի: Մի տեսակ շատ չե՞ն նմանությունները նախորդ իշխանությունների ու կրեատիվ մտածելակերպով «մշակույթը ես եմ» կարգախոսով և եղածը սասանելու մեծ ցանկությամբ իշխանության եկածների միջև: Մինչև ե՞րբ պետք է ապրենք այն տրամաբանությամբ, որ էժանագին կոստյումը թանկարժեքով փոխարինելով մարդու հետ առանձնապես որևէ հրաշք էլ տեղի չի ունենում, բացի շրջապատում թիթիզանալուց: Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր, թե վարչապետի կոստյումը թա՞նկ է, թե՞ էժան, կամ ձեռքի ժամացույցն ի՞նչ արժե: Կարևորը գործերն են, որով այս կամ այն ղեկավարը փորձում է երկիրն առաջ տանել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք նորից հիշել Բագրատյանի «Մարլբորոյի» պատմությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը