Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Կոնստանին Օրբելյանը (մաեստրո Կոնստանտին Օրբելյանի զարմիկը) թատրոնի աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է սկսել, որով փորձ է կատարում ցույց տալ, որ աշխատակիցները ցանկանում են, որ տնօրենի պաշտոնում ինքը շարունակի պաշտոնավարել: Այս մասին Irakanum.am-իհետ զրույցում ասաց թատրոնի Սինֆոնիկ նվագախմբի արտիստ Շմավոն Գրիգորյանը: «Ես ինքս չեմ մասնակցել այդ գործընթացին, բայց առավոտյան իջա պարապելու, ժողով էին կազմակերպել, թե ով է ցանկանում, որ Օրբելյանը մնա թատրոնում ստորագրահավաք էին անում, հետո հայտարարեցին, որ բարձրացեք հոնորարները ստացեք հյուրախաղերի, ու ոնց հասկացա, որ եւ հոնորարը ստանալու թուղթն էին տվել, եւ Օրբելյանի: Նվագախմբի կեսը շփոթմունքի մեջ էր, չէր հասկանում ինչի տակ էր ստորագրում»,- ասաց Շմավոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեծ մասը ստորագրել են ներկայացված փաստաթղթերի տակ: Ըստ նրա վախի մթնոլորտ է այնտեղ:
Հարցին, թե փորձել ե՞ք պարզաբանում ստանալ Կ. Օրբելյանից, թատրոնի աշխատակիցն ասաց, թե տեղեկություններ չունի:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից մեզ պարզաբանում ստանալ չհաջողվեց:
ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բարձրացված բոլոր հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և հարցերը կստանան իրենց լուծումը՝ աշխատանքային քննարկումների արդյունքում :
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը