Բաց նամակ hayeli.am-ին Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներից.
Ինչ է կատարվում Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Հայաստանի Հանրապետությունում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխությունը, պատմական խոշորագույն իրադարձություն է ո՛չ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Ամենուր ականատես եղան, որ ժողովուրդն ամենազոր է, իսկ նրա կամքը՝ անբեկուն: Հայաստանն իր օրինակով ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպիսին պետք է լինի իրական ժողովրդավարությունը: Սակայն մշակույթի ոլորտը դեռ առաջնորդվում է նախկին բռնի ռեժիմի սկզբունքներով: Խեղաթյուրված համակարգը պարտադրվում է ՀՀ ազատ քաղաքացիներին, ստեղծագործողներին: Ասել է, թե գոյություն ունի մեկ անձ և ամեն ինչ պտտվում է նրա շուրջ, և միայն նրա ցանկությամբ:
Համակարգային բարեփոխումները, ցավոք սրտի, շրջանցել են մշակույթի ոլորտը: Զոր օրինակ Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից առանց մրցույթի նշանակված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ստեղծել է բռնապետություն: Օրեր առաջ մամուլում շրջանառվում էր, այն մասին, որ պետք է ազատեն տնօրենի պաշտոնից ապօրինի նշանակված Օրբելյանին, թողնելով նրան միայն որպես գեղարվեստական ղեկավար: Երեկ՝ հուլիսի 19-ին, թատրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օրբելյանը, ինչպես նախորդ տարիներին, խոստումներ շռայլելով, ամեն կերպ փորձում էր ամրապնդել իր դիրքերը, և այսօր արդեն օպերային թատրոնի տարբեր ստորաբաժանումներում հայտարարում են այն մասին, որ եթե ցանկանում եք պարբերաբար մեկնել հյուրախաղերի, ապա մասնակցեք ստորագրահավաքի՝ ի պաշտպանություն Օրբելյանի պաշտոնավարման: Բնականաբար, ովքեր չեն ստորագրի, նրանք անմիջապես կընկնեն անցանկալիների ցուցակ, անկախ իրենց բարձր մասնագիտական որակավորումից: Այս ամենը վկայում է, որ օպերային թատրոնում դեռ առաջնորդվում են ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՎ:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը