«Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում:Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ չի լնելու այնպիսի մի քրեական գործ, որը վարող քննիչի դերում կլինի ՀՀ վարչապետը:
ՍԱՊԾ ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Ավետիսյանն, ով ժամանակին ծաղրանքով է խոսել Փաշինայանի գլխավորած շարժման մասին, հարց ողղեցին լրարողները:
«Գեորգի Ավետիսյանի մասով` սա անհերքելի ապացույցն է, որ Հայաստանում, իրոք, տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև եթե նայենք` ո՞վ, ե՞րբ ու ինչի՞ համար է ծաղրել... էդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել»,պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` իրենք չեն կարող լինել անսխալական:
«Ես բացառում եմ ունենալ այնպիսի մի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալը ուղղելու ճանապարհին»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը