«Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Սա մի իրողություն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը :
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետը նշեց, որ այն հասել է մի ծավալի, երբ «սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը»:
Նա վերահաստատեց նախկինում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իր ընտանիքի անդամների հարցում:
«Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ և հիմա էլ ասում եմ ամենայն լրջությամբ: Էսօր առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկի հանդիպելիս կանգ չի առնելու»,- հայտարարեց վարչապետը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը