Լեւոն Զուրաբյանը 40 հազար դոլար «կպցրեց»

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկեց իր ընկերոջը 40 հազար դոլար տալ՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու և հատուկ կայքով ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար: Նա նշեց, որ դա հնարավորություն կտա վերահսկել ընտրական գործընթացը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայնեց. «Ձեր ընկերոջը կտրամադրենք այդ 40 հազար դոլարը»: «Համաձայն եմ, ես հենց նոր իմ ընկերոջ համար 40.000 դոլար կպցրեցի և պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Դիտարկմանը, թե՝ փաստորեն, իշխանությունն ընդառաջ գնաց Ձեր բոլոր առաջարկություններին, ՀԱԿ ղեկավարն ասաց, որ ինքը դեռ վստահ չէ. «Որովհետև դուք տեսնում եք, քանի անգամ ես այդ հարցը բարձրացրել եմ, իրենք ասել են՝ մենք պատրաստ ենք քննարկել: Այնքան պնդեցի իմ առաջարկը, որ իրենք ստիպված էին ասել, որ ընդունում են: Շատ լավ, որ ընդունում են, ուրեմն՝ մնացած երեք խմբակցությունների հետ մենք հիմա կկազմենք մեր ցուցակը, քաղաքացիական հասարակության հետ կբանակցենք, իրենք իրենց ցուցակը թո՛ղ տան: Մենք կներկայացնենք ցուցակն իշխանություններին: Եվ թո՛ղ իրենք կազմակերպեն այդ բանակցությունները: Լա՞վ է: Ի՞նչ եք ակնկալում այդ քննարկումներից: Լայն, հասարակական կոնսենսուսի ձևավորում: Ի՞նչ է տալու այն, որ չկա հիմա: Այս քննարկումների ֆորմատով ստացվում է, որ իրենք գալիս, խելոք-խելոք ներկայացնում են իրենց առաջարկները սեմինարային ֆորմատի նման: Մենք ընդամենը կարողանում ենք մի քանի րոպե խոսել, առաջարկություններ անել, հարցեր տալ, բոլոր այդ հարցերին իրենք պատասխանում են իշխանության բարձունքից: Եվ նաև իրենց իրավունք են վերապահում ինչ-որ բան ընդունել, ինչ-որ բան մերժել»:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am