«Լևոն Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչը հիմա բացահայտվում է»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել–չմասնակցելու հարցը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելուն, ապա կուսակցության փոխնախագահն ասաց, որ առաջիկայում ընդհանուր կանդրադառնան, թե ընդհանրապես այդ և այլ հարցերի մասին ՀԱԿ–ն ինչ է մտածում:

«Երբ նպատակահարմար լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք»,– ասաց Լ. Զուրաբյանը: Խոսելով «Ընտրական օրենսգրքի» շուրջ ծավալված քննարկումների մասին՝ նա նշեց, որ ՀԱԿ–ն ակտիվ է եղել առաջարկություններ ներկայացնելու ժամանակ: Եվ հիմա էլ հետևում են քննարկումներին, սակայն, իրենց կարծիքով, չեն կարող ասել, թե քննարկումները ճիշտ ուղղությամբ են ընթանում: «Մենք, ի սկզբանե, դեմ ենք եղել ռեյտինգային ընտրակարգին և կողմ ենք եղել փակ համամասնական ցուցակին: Դա միայն մեր կուսակցության դիրքորոշումը չէ: Եվ 2016 թվականին, բացի Հանրապետականից, այդ դիրքորոշումն են ունեցել մնացած բոլոր կուսակցությունները: Բայց հիմա անհասկանալի առաջարկներ են քննարկվում, մինչդեռ պարզ է, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և ինչպես նոր կառավարության ծրագրում, այնպես էլ Փաշինյանի հայտարարություններում խնդիր էր դրված, որ պետք է անցում կատարենք փակ համամասնական ցուցակով ընտրություններ կազմակերպելու տարբերակին: Եվ եթե այդ մոտեցումը  չընդունվի, ես կհամարեմ, որ հեղափոխությունը լուրջ հետընթաց է ապրել»,– ասաց Լ. Զուրաբյանը: Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա: Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում:
«Պետք չէ ինչ–որ բաներ հորինել, որոնց մասին մամլո հաղորդագրության մեջ արծարծված չէ: Եվ նրանք, ովքեր նման ձևով են մոտենում հայտարարություններին, մինչև հիմա չեն հասկացել, որ Կոնգրեսն ունի սկզբունքներ, 88–ից մինչ օրս անցած ճանապարհ, և եթե հասարակությունը ինչ–որ պատճառով չի հավատում դրան, ապա այդ ամենն իրենց խղճի և մակարդակի հարցն է: Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել, և առաջարկում եմ որևէ բան չմոգոնել և հավատալ այն ամենին, ինչի մասին որ մենք ասում ենք, քանի որ մենք երբեք ժողովրդից թաքցնելու բան չենք ունեցել»,– ասաց Լ. Զուրաբյանը: Խոսելով հասարակության շրջանում ծավալվող այն քննադատությունների մասին, թե վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների պատճառն անկախության տարիներից սխալ դրված հիմնաքարերի պատճառով է եղել, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը նման քննադատության չի հանդիպել: Ներկա իրավիճակի համար անուղղակի կերպով մեղադրանքի սլաքները դեպի տերպետրոսյանական տարիներն ուղղելը, որի պատճառը նաև ձևավորված անառողջ հարաբերությունների և մթնոլորտն ու շատ հարցերի վրա աչք փակելն է եղել, չի համապատասխանում իրականությանը, համոզված է կուսակցության փոխնախագահը: Ավելին, իրենք վստահ են, որ ներկա «ավազակապետական համակարգը» ձևավորվել է 98–ից ի վեր, որը հետագայում տիրապետող է դարձել մեր հասարակության մեջ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանում համակարգային կոռուպցիոն բուրգային համակարգ ձևավորվել է այդ ժամանակվանից և հիմա այն բացահայտվում է: Ու քանի որ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ուստի եթե մինչև 98–ը որևէ նման բան եղած լիներ, հասարակությունը դրա մասին վաղուց կիմանար, քանի որ վաղուց բացահայտված կլիներ: «Հատկապես այն պատճառով, որ Տեր– Պետրոսյանին փոխարինած իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի արատավորեն առաջին նախագահին, սակայն չկարողացան ոչինչ բացահայտել, քանի որ որևէ փաստ չունեին: Եվ երբ Լ. Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա է պարզվում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվում: Եվ դա ընդամենը երկու ամսում: Ու դեռ ինչեր կբացահայտվեն»,– ասաց Լ. Զուրաբյանը: Նա խորհուրդ տվեց հասարակությանը բանավեճի առարկա դարձնել ոչ թե այս կամ այն ֆեյքի հայտարարությունը, այլ լուրջ քաղաքական ուժի կամ հասարակական կառույցի կողմից կատարվող քննադատությանը, այն էլ այն դեպքում, երբ լուրջ կառույցների կողմից կոնկրետ փաստեր են ներկայացնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սասու՛ն, մի խփնված ադրբեջանցի էլ քամակիդ էր կրակել, ինչու՞ էիր շոու սարքել»․ Նարե Սոսե (video) Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am