«Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը. հենց իմ մասին էր «մտավոր հետամնաց» արտահայտությունը». Իոաննիսյան
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»: Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը:
