Կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն ժողովրդավարական երկիր կառուցեք. Հայկական կողմի արձագանքը

Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսի ժամանակ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Էլեն Հարությունյանի ելույթը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հակահայկական հայտարարություններին: Հարգելի նիստը վարող, Քանի որ ես զրկված էի Ադրբեջանի ներկայացուցչի կողմից Հայաստանի դեմ երեկ հնչեցված մեղադրանքներին պատասխանելու իրավունից, ես կօգտագործեմ այս հնարավրոությունը պատասխանելու և իրականությունը ներկայացնելու համար: Եվ իհարկե, քանի որ նիստը ատելության քարոզին հակազդեցության թեմայով է, սա պատեհ հարթակն է պատասխանելու իմ երկրի դեմ ուղղված ատելության քարոզին: Բայց մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել նիստը վարողի անգործության պայմաններում հակահայկական քարոզչության, ատելության և ապատեղեկատվության տարածելու համար այս հարթակը շարունակաբար չարաշահելու կապակցությամբ: Ես կցանկանայի խնդրել նիստը վարողներին ուշադիր լինել և կիրառել իրենց տրված լիազորությունները կանխելու ելույթ ունեցողների կողմից այս ձևաչափում այլ երկրի նկատմամբ թշնամական տեղեկատվության տարածումը: Հուսով եմ, որ կազմակերպիչները կհանգեն համապատասխան եզրակացությունների, և հաջորդ տարի մենք չենք ունենա նմանօրինակ իրավիճակ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է նոր նրբերանգներ: Պարոն Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար: Կարծես թե դուք չենք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված անկարգություններից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են: Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն: Լեռնային Ղարաբաղը, կամ ավելի ճիշտ Արցախի Հանրապետությունը, անկախ պետություն է լիարժեքորեն գործող ժողովրդավարական հաստատություններով, որտեղ ապահովվում և հարգվում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչը լավ հայտնի է համապատասխան միջազգային կազմակերպություններին: Նրանք լրագրողներին չեն բանտարկում շինծու մեղադրանքներով, չեն փակում լրատվամիջոցները, չեն սահմանափակում լրագրողների ազատությունը և չեն ներառում նրանց սև ցուցակներում: Արցախի իշխանությունները հավատում են տեղեկացված լինելու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանը և ապահովում այն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ՝ գործնականում: Եվ վերջին դիտարկումը: Պարոն Հաջիևը բողոքում էր Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի իրազեկման նախագծի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու լայնածավալ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նա անվանեց դա անարդար, փաստերից զուրկ <սառը պատերազմին բնորոշ քարոզչություն> ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն, ես խորհուրդ կտայի փորձել կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր, ինչը, հավատացնում են, և՛ տնտեսակապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am