Արթուր Դավթյանը՝ իրավապահներից Նիկոլ Փաշինյանի դժգոհության մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավապահներից այդքան էլ գոհ չէ, թերացումներ կան, նշել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել: «Անձամբ ինձ հետ նման խոսակցություն չի եղել։ Կարծում եմ՝ դա վարչապետն ինքը կմեկնաբանի: Ինձ էդպիսի բան չի ներկայացրել վարչապետը»,- նշել է նա:
