«Եթե ՀՀ-ում համաճարակ սկսվի, ողջ պատասխանատվությունը կրելու է «Սանիթեք»-ը». Աշոտ Սարգսյան
ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Երևանը` այսօր: Եթե Հայաստանում սկսվի համաճարակ, ողջ պատասխանատվությունը կրելու է «Սանիթեք» ընկերությունը: Երբ արևի տակ 40-45 աստիճան է, աղբը նեխում է, կենդանիներն էլ տարածում են: Աղբամանների մեծ մասը բնակելի շենքերի մոտ են, բակերում երեխաներ են խաղում: Սթափվեք ու կարգի բերեք այս ամենը, քանի ինֆեկցիոն հիվանդությունները գլուխ չեն բարձրացրել»:
