Տնօրենի պաշտոնում նշանակվելու համար 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետք է ունենալ
Քաղաքացուց 100 000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար: Քաղաքացու վստահությունը չարաշահել են և նշված գումարը վերցրել են երկու անձինք: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
