Արթուր Վանեցյանն արդարացավ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե իրավապահներն ու ԱԱԾ-ն մեղք ունեն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով որպես մեղադրյալ կանչված է ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով, Հայաստանում չէ: «Ընդհանրապես չկա, որովհետև ցանկացած մարդ, ում նկատմամբ դեռ մեղադրանք առաջադրված չէ, և նա քրեական գործի շրջանակում չունի կարգավիճակ, ազատ է իր տեղաշարժերում»: Անդրադառնալով երեկ Փանիկ գյուղում տեղի ունեցածին՝ ԱԱԾ պետն ասաց. «Տեղի ունեցած միջադեպը ես կգնահատեմ որպես... անփութություն չասեմ, կոպիտ կհնչի, բայց պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ... »:
