Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել սեպտեմբերին
Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել: Նրանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է: Հանդիպմանը ներկա են եղել մասնավորապես, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը: Պետքարտուղարությունում հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ի մի շարք սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:
