Բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Գևորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու KAMAZ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով KAMAZ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Հարոյանն ու Արմեն Ալեքսանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը․ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է KAMAZ-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է KAMAZ-ի վարորդը, ով շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Հաստատվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցանկի առաջին 15 թեկնածուները Մերցն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հրադադարը Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել Իսրայելի դեսպանն ԱԳՆ է կանչվել Լիբանանում իտալացի խաղաղապահների ուղղությամբ կրակոցներից հետո Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը. ամերիկյան լրատվամիջոցներ Ինձնից լավ ոչ ոք չգիտի այն բարդությունները, որոնք կապված են եվրոպական շուկայի հետ. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի քաղաքականությունը քանդում է գյուղացիների բարեկեցությունը․ Ռոբերտ Քոչարյան Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am