Այլևս նման բան չի կրկնվի. ԱԱԾ տնօրենը՝ Փանիկ գյուղում տեղի ունեցածի մասին
«Կոպիտ կհնչի անփութություն անվանել, պլանային զորվարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ...», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ կիսատ թողնելով խոսքը՝անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:
«Նախապես ծանուցում չի եղել:Դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել, աշխատել ենք հետները, կարծում եմ՝ նման բան չի կրկնվի», - ասաց նա:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ պաշտոնապես դիմել են ռազմաբազայի ղեկավարությանը, որտեղից էլ հավաստիացրել են, որ այլևս նման բան չի լինի:
Դիտարկմանը՝ այս ամենին քաղաքական ենթատեքստ է տրվում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Չկա նման բան»:
