Կառավարությունը երկու մարզիկի զորակոչից տարկետում տրամադրեց
Կառավարության որոշմամբ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանին և բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեմպիոն Դավիթ Մադոյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց: Այս մասին որոշման նախագծերը հաստատվեցին կառավարության նիստում:
