Դա սադրանք էր.վարչապետը՝ Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մասին
«Դա սադրանք էր՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ՀՀ ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Դեռ խնդիր կա հասկանալու՝ ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը: Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին:
