«Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին». Տիգրան Բալայան
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: «ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»,-գրել է Բալայանը:
