«Իրական փոփոխությունը կարծես ուշանում է...». Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հեղափոխությունը պետք է ծառայի ժողովրդին... Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն օր-օրի պետք է տարբերություն զգա նախկինի ու ներկայի միջև... Երեկ այսինչին կալանավորեցին, այսօր՝ այնինչին. րոպեական ոգևորություն, կարճաժամկետ էֆեկտ, բա հետո՞… Ժամանակ չկա, մտածել է պետք, օրեր շարունակ փողոցներում անկեղծ հավատով կիսասոված վիճակով լուսացրած մարդը դեռ սպասում է... Իսկ իրական փոփոխությունը կարծես ուշանում է...»:
