Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող ԲԿ-ն վաճառվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վաճառվել է։ Որոշ տեղեկություններով՝ գնորդը գավառեցի 2 եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո՛չ գնորդի, ո՛չ էլ գնի մասին։Ի դեպ, տեղեկություններ կան, որ, քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավորված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն իրենց»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
