Արևմտյան մամուլի արձագանքը՝ «ժողովրդավարության խաչակիր» Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը կրկին առիթ հանդիսացավ, որ միջազգային մամուլը կրկին ուշադրության արժանացնի Հայաստանյան իրադարձությունները, նոր կառավարության ձեւավորմանը, Փաշինյանի, այսպես ասած՝ «ֆենոմենին»: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը Euronews-ին հարցազրույց է տվել, որում նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուղերձ հղի Ադրբեջանին, որ ԼՂ հիմնահարցում ուժի կիրառումն անթույլատրելի է: Հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ և ի՞նչ շահեր դուք ունեք ՆԱՏՕ-ի հետ, հարցին, պատասխանել է. «Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ մեկը Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում: Դա մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը: Բայց մենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և, ընդհանուր առմամբ մենք Հայաստանը տեսնում ենք այս կազմակերպության և նրա անվտանգության համակարգի մեջ: Հայաստանը շարունակելու՞ է մնալ Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը, թե՞ դուք Ռուսաստանից հեռանալու եք դեպի ՆԱՏՕ, հարցին, նա պատասխանել է, որ կմնանք Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ- հետ, արևմտյան երկրների, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ: «Այդպիսով, Հայաստանը պատրաստվում է շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ: ՆԱՏՕ-ն կկարողանա՞ օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:  «Այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ցավոք, վարչապետ դառնալու առաջին օրվանից ես տեսնում եմ, որ Ադրբեջանն ուժեղացնում է թշնամանքը Հայաստանի նկատմամբ: Ես շնորհակալ եմ, որ այժմ մենք տեսնում ենք՝ իրավիճակը փոխվում է, քանի որ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի դեմ չէ. ես կարծում եմ, որ այն նաև ժողովրդավարության դեմ է, քանի որ այժմ Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր է: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է, որ իր սեփական ժողովուրդն էլ կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից և Ադրբեջանում սկսել ժողովրդավարական փոփոխություններ: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն կոշտ ուղերձ հղեր Ադրբեջանին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ կհանդիպի միջազգային հանրության կոշտ արձագանքին»: Փաշինյանը վստահեցրել է, որ կարողացել ենք կատարել խոշոր տնտեսական փոփոխություններ. «Մենք կարողացել ենք ստեղծել հավասար պայմաններ տնտեսության մեջ բոլոր խաղացողների համար: Մենք հույս ունենք Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Մենք Հայաստանում կկառուցենք ավելի ամուր ժողովրդավարություն, որպեսզի օգնենք կամ չխանգարենք մեր միջազգային գործընկերներին»: Ամերիկյան հեղինակավոր TIME ամսագիրը «Ժողովրդավարության երազանքը ողջ պահող 4 խաչակիրները» հոդվածում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին: «Այսօր աշխարհում ամեն երրորդը ապրում է ավտորիտար ռեժիմի ներքո, իսկ շատ-շատերի ժողովրդավարական ազատությունները զգալիորեն սահմանափակված են, սակայն ազատության ձգտումը կարող է միլիոնավոր մարդկանց մղել ոտքի կանգնել և ձայն պահանջել իրենց կառավարման մեջ», - գրում է պարբերականը: Ամսագիրը զրուցել է այդ չորս «խաչակիրների» հետ, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Նրա հետ այդ ցուցակում են ընդգրկված տոգացի բլոգեր, ակտիվիստ և Տոգոյի նախագահ Ֆոր Գնասինգբեի դեմ ուղղված «Ֆորը պետք է հեռանա» շարժման հիմնադիր Ֆարիդա Նաբուրեման, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի դեմ պայքարող Էնրիեթ Մարտինեզը և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիդեդ Բուշամուին: «Իմ ժողովրդի սերն է ստիպել ինձ դուրս գալ խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարման դեմ», - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն է մեջբերում TIME-ը: Ամսագրին տված մեկնաբանությունում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարությունը Հայաստանում արժեհամակարգ է և համոզմունք: «Ես համոզված եմ, որ մենք ժողովրդավարություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական համակարգ ստեղծելու և օրենքի գերակայությունն ամրագրելու ճանապարհին առաջ կգնանք՝ պաշտպանելով մարդու իրավունքները և տնտեսական մրցակցությունը։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ թե տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ է, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն ժողովրդավարական երկրներից մեկը», - ասել է նա։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am