Իսպանիայի լողափերը ` ցունամիների գերության մեջ (տեսանյութ)
Մեկուկես մետրանոց ցունամի է բարձրացել Իսպանիայի Մայորկա և Մենորկա կղզիների լողափերին: Տեսանյութը հրապարակել է Metro-ն, փոխանցում է Lenta.ru-ն: Տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ափամերձ բարեր հեղեղվել են, հարակից փողոցները նույնպես ջրով են լցվել: Տեղաբնակներըփորձում են փրկել իրենց նավակները:
Ջրի հզոր հոսքը կտրել է նաև պարանները, որոնցով կապված է եղել պատմական առագաստանավը: Այն օգտագործում է Մայորկայի կառավարությունը: