Իդեալականացումից մինչև տագնապներ. ինչո՞վ են պաշտոնյաները կաշկանդված

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչում են խոսքեր, կարծիքներ, որոնք որոշ դեպքերում քննադատության են արժանանում հասարակության կողմից: Օրիգինալ երևալու ցանկությո՞ւն, թե՞ ուղղակի կառավարման ոլորտում անփորձության հետևանք է սա: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցը մի քանի կողմերից է դիտարկում:

«Եթե պաշտոնյան ոչ թե ընկերների, այլ բարձրախոսի առաջ է խոսում, բնականաբար, պետք է հաշվի նստի իր ասածի հետ: Իհարկե, ամենառաջին պայմանը սուտ բան չասելն է: Նաև չասել բաներ, որոնց մասին տեղյակ չէ: Պաշտոնյայի համար մյուս ամենակարևոր սկզբունքը կոնկրետ լինելն է: Այսինքն`վերացական բաներ չի կարելի ասել, որովհետև վերացականի տակ մարդիկ կարող են ընկալել և ըմբռնել ամեն ինչ: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ անձանց մի մասն ամբողջ կյանքում պաշտոն չի զբաղեցրել: Նրանք նոր են նշանակվել: Կարծում եմ` քննադատությունները կսթափեցնեն, կսովորեցնեն նրանց, որպեսզի հավասարակշռեն ասածները: Բոլոր դեպքերում կոռեկտ խոսքը շատ կարևոր է բոլորի, առավել ևս` պաշտոնյաների համար»,-«Փաստի»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: Սամվել Խուդոյանն առանձնացրեց նաև փաստերով խոսելու սկզբունքը:
«Օրինակ` հայտնի դեպքերով Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին: Ոչ մի կոռեկտություն չկար, բայց քանի որ կային փաստեր, կար ճշմարտություն, բոլորը ձեռքերը վեր էին բարձրացնում: Պաշտոնյան չի կարող կարծիք հայտնել գուշակության մակարդակով: Նման դեպքերում, կարծում եմ, պատճառն անփորձությունն է. ելույթը բարձրախոսի առաջ էապես տարբերվում է մյուս ելույթներից: Եթե հանրության առաջ եմ խոսում, ամեն մի բառը պետք է կշռեմ, որ իմանամ նաև դրանից բխող հետևանքները: Նորանշանակները պետք է շատ բաներ սովորեն: Պետք չէ նրանցից հարյուր տարվա փորձ ունեցողների հմտություններ պահանջել: Իսկ անզգույշ արտահայտած մտքի դեպքում պետք չէ պաշտպանվել, այլ պետք է ներողություն խնդրել` «կներեք` անզգույշ եմ արտահայտվել», և ժողովուրդը միանգամից կհասկանա: Փաստերով պետք է խոսել, եթե մի բան ասում ես, պետք է կարողանաս ապացուցել և վերջ: Այդ սկզբունքով պետք է առաջնորդվեն: Պետք չէ մշակել մյուսների մտքերը: Եթե վստահ չես, ասա, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է, որ այն պետության ու իշխանության մյուս ներկայացուցիչների կարծիքը չէ: Այդ դեպքում ոչ ոք չի վերցնի ու քեզ չի ոչնչացնի»,–նշեց հոգեբանը: Սամվել Խուդոյանը նոր իշխանության մի շարք ներկայացուցիչների մոտ հոգեբանական խնդիր է տեսնում: «Երբ սկսում են խոսել, ակնհայտ է դառնում, թե որքան կաշկանդված են: Կան նաև տագնապի նշաններ: Իհարկե, նրանց մեջ կան վաղուց հայտնի հանրային դեմքեր, ովքեր հանգիստ և կոռեկտ են խոսում: Բայց նորերի մոտ, ովքեր նոր են հայտնվում էկրանի կամ բարձրախոսի առաջ, տագնապ կա: Լարված հետևում են, որ սխալ բաներ չասեն, բայց, միևնույն է, սխալներ են թույլ տալիս: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ այդ մարդկանց դեմ նախկին իշխանությունների մի ամբողջ բանակ է աշխատում: Ֆիլտրում են, գտնում սխալներ, գրառումներ: Յուրաքանչյուր սխալ խոշորացույցով դեմ են տալիս ու ասում` տեսե՛ք, այսպես ասաց, հիշե՛նք` ինչպես է ասել և այլն: Իսկ ժողովուրդը շատ ուշադիր է նոր իշխանությունների վարքի, պահվածքի նկատմամբ: Իդեալականացված են ընկալում նոր իշխանություններին, և այդ պատճառով էլ սպասում են, որ ոչ մի սխալ չպետք է թույլ տան: Բնականաբար, ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել: Ամենաչնչին արտահայտությունների նկատմամբ ուշադիր են»,- եզրափակեց հոգեբանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է «Երևան Վելնես»-ում երեխաների ինքնազգացողությունը վատացել է ջրում քլորի բարձր պարունակության պատճառով Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am