Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն կի՞ն կլինի
«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրություններին, այլև ակտիվորեն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ «Ըստ որոշ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն կին լինի։ Ընդհանրապես կուսակցությունը որոշել է երկրի նոր իրողություններին համարժեք լինելու համար ամբողջությամբ երիտասարդացնել ամենածեր քաղաքական կուսակցության ընտրական ցուցակները»,- գրում է թերթը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ այսօրվա համարում:
