«Բարգավաճը» գալիս է օգնելու նոր իշխանությանը.Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության հայտ կներկայացնեն, սակայն ԲՀԿ–ն, ինչպես ավելի վաղ հայտարարել են, անպայման մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Ուշագրավը, սակայն, այն է, որ ավագանու վերջին նիստի ժամանակ կայացված որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցիալական ցանցերում սկսվեցին քնարկումներ, թե ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու է Նարիա Զոհրաբյանը: «Փաստ»–ը փորձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե արդյո՞ք իրական են այդ խոսակցությունները: «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած միայն մեկ քաղաքական որոշում՝ մենք անպայմանորեն մասնակցելու ենք ավագանու արտահերթ ընտրություններին: Ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակն, այս պահին դեռ քննարկվում է: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այն լինելու է արժանապատիվ ցուցակ, քաղաքական գործիչների ցուցակ, ովքեր հստակ հասկանում են Երևանի կառավարման առանձնահատկությունները, գիտեն մայրաքաղաքի խնդիրները: Մենք առաջարկելու ենք Երևանի կառավարման այն մոդելը, որն իսկապես լինելու է արդյունավետ և համոզված ենք, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը չի ամբողջանա, եթե թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական նույնպիսի որակի ընտրություններ չլինեն: Հակառակ դեպքում հեղափոխության արժեքը միանշանակ կզրոյանա»,– ասաց պատգամավորը: Նա նաև նշեց, որ վստահ է և ուզում է հավատալ, որ այս ընտրություններում Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս և ընտրակաշառք չեն բաժանվելու, և իսկապես տեղի են ունենալու արդար ընտրություններ: Պատգամավորի կարծիքով, պետք է նաև թույլ չտալ, որ ընտրությունները «մորդոբոյ» հիշեցնեն, կեղտոտ քարոզչական հնարքներով և գոտկատեղից ներքև հարվածներով ընթանան: Եվ կոչ արեց բոլոր մրցակիցներին՝ ոչ թե միմյանց ոչնչացնելու ճանապարհով գնալ, այլ յուրաքանչյուրը Երևանի զարգացման իր ծրագիրը ներկայացնի երևանցու դատին: « Բարգավաճ Հայաստանը» գալիս է օգնելու նոր իշխանությանը: Մենք ասում ենք՝ ունենք մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու տեսլական: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում կտա վստահության իր քվեն, պարզ կլինի հետագայում, բայց եթե վստահության առավելագույն քվեն չտա մեզ և եթե ընտրությունները լինեն արդար, մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը և միասին լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Եվ այն անառողջ դեբատը, որը սկսվել է սոցիալական ցանցերում, թե իբր անկախ նրանից՝ թեկնածուն պրոֆեսիոնալ է, թե ոչ, ում էլ որոշի իշխող կուսակցությունը, նա էլ դառնալու է քաղաքապետ, ընդունելի չէ և չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին»,– ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ այդօրինակ արտահայտություններն իրեն հիշեցնում են «պոլի փայտ լինի, ՀՀՇ–ից լինի», «անպատրաստ լինի, Հանրապետականից լինի» «կարգախոսները»: Եվ պետք է բոլորն ազնիվ լինեն միմյանց հանդեպ և կարողանան արդար գնահատել բոլոր ուժերին: «Ես հասկանում եմ, որ կա հանրային մեծ վստահություն ունեցող Նիկոլ Փաշինյան, բայց ես ասել եմ` Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար: Ցանկացած բնագավառում պետք է աշխատի պրոֆեսիոնալ, մաքուր կենսագրությամբ, սկզբունքային, կոռուպցիայի հետ կապ չունեցող մարդ: Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում վստահ եմ` կհաղթի Երևանը և երևանցին: Պետք չէ ցանկացած քայլարշվին մասնակցածի որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնել: Եվ եթե լինի պրոֆեսիոնալ, ով հասկանում է քաղաքի խնդիրները, ապա մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ ընտրվի արժանավորը: Եվ ի վերջո, հանդուրժողականության հեղափոխությունը եղել է նրա համար, որ այլևս չգործի՝ իմ թիմից է, ուրեմն բացարձակ մեկնարկային առավելություն ունի սկզբունքը: Սա անընդունելի է, քանի որ կփչացնի այն կարևոր ձեռքբերումը, որը մենք բոլորս միասին ունեցանք»,– համոզված է Ն. Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» սիրո, բարության, հանդուրժողականության կոդերով է ընտրության գնալու և ասելու է, որ գալիս են օգնելու, երևանցիներին իրենց ծառայությունն առաջարկելու: Այդ դեպքում կվստահեն՝ լավ, չեն վստահի՝ կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց միայն այն հաղթողի, ով ազատ և արդար ընտրության արդյունքում է նվաճել այդ աթոռը: Խոսելով ՀՀԿ–ի՝ ավագանու ընտրություններին հնարավոր չմասնակցելու մասին, նա նշեց, որ գուցե նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք այլևս բացարձակ վստահություն չունեն հանրության շրջանում: Եվ, հավանաբար, մարտավարական առումով կարծում են, որ այս փուլում ընտրության գնալ ու ջախջախվելն ավելի վնասակար կլինի, քան առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը: «Քաղաքական, մարտավարական առումով, եթե ՀՀԿ–ն որոշում կայացնի չմասնակցել ավագանու ընտրություններին, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը»: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am