Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ: Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ: Մեր տեղեկություններով` Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու վատ սովորությամբ, և նրա` կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկանալի չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
